Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:45 31-10-2024

ՀՀ դատախազությունը հանդիսանում է Փաշինյանի «իրավական դուքյան»-ը․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի օգնական, ով մինչ այդ դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատելու որևէ փորձառություն չի ունեցել։ Նրա կողմից նշանակված տեղակալներից մեկը, նշանակումից որոշ ժամանակ անց, առանց Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու, մասնակցել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի և այդ խմբակցության կողմից առաջադրվել ու ապօրինի գործընթացների հետևանքով ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան։

Գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ, կրկին առանց պաշտոնից ազատվելու, այդ կարգավիճակում, մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի, հանդես է եկել զեկույցով ու այդ մարմնի որոշմամբ երաշխավորվել է նշանակվել քաղաքական՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։
Ընդ որում` խոսքը Գլխավոր դատախազի այն տեղակալի մասին է, ով մինչ այդ համակարգել է հակակոռուպցիոն, այդ թվում ապօրինի հարստացմանն առնչվող հարաբերությունների ոլորտները։
Սրանից ավել մեծ ապացույց գոյություն չունի, որ ՀՀ դատախազությունը հանդիսանում է ոչ թե Սահմանադրությամբ երաշխավորված անկախ մարմին, այլ Նիկոլ Փաշինյանի «իրավական դուքյան», որն օժտված է պետական լիազորություններով, որոնք ծառայեցվում են բացառապես քաղաքական նպատակներով»։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»