Ավելին 5 տարի առաջ - 21:38 19-07-2021

Գիտնականները 14 հոգու են գտել, որոնք հանդիսանում են Լեոնարդո դա Վինչիի սերունդները

Գիտնականները, օգտագործելով Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն, կազմել են նրա ընտանիքի 690 տարվա՝ 21 սերնդի տոհմածառը: Այս մասին հաղորդում է CNN- ը:

Պատմական տվյալների համաձայն, նկարիչը չի ունեցել իր սեփական երեխաները, բայց ունեցել է մի քանի եղբայր Իրենց ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիմել են միայն իտալացու արական սեռի սերունդներին, քանի որ Y քրոմոսոմը գործնականում անփոփոխ է փոխանցվում: Ի վերջո, գիտնականները պարզել են, որ այժմ աշխարհում ապրում են նկարչի 14 հետնորդներ՝ 1-ից մինչև 85 տարեկան:

Ապագայում փորձագետները մտադիր են այդ մարդկանց ԴՆԹ-ի վերլուծության միջոցով բացահայտել դա Վինչիի գենային ծածկագիրը, ինչը կօգնի հաստատել նկարչի իրական թաղման վայրը: Ֆրանսիայի Ամբուազ քաղաքում կա դա Վինչիի անունով շիրմաքար, բայց մինչ այժմ հաստատ հայտնի չէ, թե արդյոք հենց նրա աճյունն է շիրմաքարի տակ:

Գիտնականները նաև ցանկանում են պարզել, թե արդյոք գեների որոշակի խումբը կարող էր ազդել Լեոնարդո դա Վինչիի հանճարի վրա, նշվում է CNN- ի հոդվածում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին