Ներքին 2 տարի առաջ - 11:37 31-10-2024

Ձորաղբյուրում բախվել են «Nissan Primera»-ն ու «Nissan Tiida»-ն  և բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Nissan Primera» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամաներ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենաները ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնված այն տեղեկությունը, որ 3-րդ ավտոմեքենա ևս եղել է, որը հեռացել է դեպքի վայրից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը