Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 30-10-2024

Oragir.News-ը միակ լրատվամիջոցն է, որին հաջողվել է մուտք գործել «Գոյ» թատրոն․ տեսանյութ

Հոկտեմբերի 28-ին «Գոյ» թատրոնի դերասանները մուտք էին գործել թատրոնի շենք, սակայն այս երկու օրերի ընթացքում նրանցից բացի՝ ոչ ոքի չի հաջողվել մտնել թատրոն։

Ավելին՝ «Գոյի» այն դերասանները, որոնք առաջին օրը մտել են թատրոն, օրվա ընթացքում դուրս գալուց հետո այլևս հետ վերադառնալու հնարավորություն չեն ունեցել։

Ոստիկանները նստացույցի առաջին իսկ օրվանից ուժեղացված հսկողություն են իրականցնում թատրոնի տարածքում և դրա ներսում։

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Oragir.News-ի լրագրողին վերջապես հաջողվեց մուտք գործել թատրոն։
Թատրոնի անձնակազմից այսօր ներկա էին 5-ը։ Այնտեղ էին նաև ոստիկանները, որոնք 2 օր է հսկում են դերասանների քունը։

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը մեզ հետ զրույցում պատմեց թատրոն մուտք գործելու, այժմ պետական մարմիներում ընթացող գործողությունների, այնտեղ իրենց առօրյայի և ուժայինների հետ բանակցությունների մասին։

Դերասանները պատմեցին, որ քնում են բեմի վրա, սնվում՝ պարանով իրենց փոխանցվող սննդով։

«Գիշերելու պայմանները շատ լավ են, ունենք ծածկոցներ։ Մեր ընկեր Լիլիթի ընտանիքի անդամները դրանով մեզ ապահովել են։ Դերասանին ի՞նչ է պետք կոմֆորտի համար՝ բեմ»,-պատմեց ռեժիսորը։

Սարգիս Արզումանյանը նաև հորդորում է՝ հանկարծ չկարծել, որ իրենց երեկվա սննդի արկղի մեջ այլ իրեր են եղել։

«Ի ուրախություն մեզ, այստեղ եղել են ոստիկաններ և ունեցել են տեսախցիկ։ Ամեն բան արձանագրվել է։ Ես ձեզ ուզում եմ հիասթափեցնել»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է