Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:40 25-03-2025

«ԳՈՅ» թատրոն գոյություն չունի, և այն իմ ենթակայության տակ չի գտնվում․ Վարդան Մկրտչյանը՝ հեռացված նստատեղերի մասին 

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է.

«Ապօրինություն։ Վերջնական ոչնչացում։ Մշակույթի նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականության գագաթնակետ։ Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻՆ՝ այս անգամ ոչ միայն ֆիզիկապես ջնջելով այն, այլև բառացիորեն հողին հավասարեցնելով հանդիսատեսի տեղերը։ Սկզբում փակեց թատրոնը, հետո ջնջեց անունը, հետո պոկեց պատերից պատմությունը, իսկ հիմա անցել է վերջին քայլին՝ հեռացրել է դահլիճի նստատեղերը, որպեսզի ոչ ոք չվերադառնա, ոչ ոք չնստի, ոչ ոք չխոսի, ոչ ոք չպահանջի։

Սա ոչ թե վերանորոգում է, այլ մշակութային վանդալիզմ։ Ամեն պատրվակ, որ կհնչի, սուտ է։ Ոչ ոք չի վերանորոգում թատրոն՝ նրա պատմությունը պոկելով պատերից, դռները փոխելով ու նստատեղերը վերացնելով։ Սա նպատակային ոչնչացում է։ Սա վրեժխնդրություն է։ Սա խորը ատելություն է ««Գոյ» թատրոնի, նրա արվեստի, նրա անցյալի, նրա գաղափարախոսության նկատմամբ։ Վարդան Մկրտչյանի ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԿՈՐԾԱՆԻՉ, ԱՆԱՐՎԵՍՏ ԵՎ ԹՈՒՅԼ ՄԱՐԴ։ Նա մնալու է ոչ թե որպես արվեստի գործիչ, այլ որպես մշակութային ավերիչ։ Մարդ, ով չունի ո՛չ արվեստի հանդեպ սեր, ո՛չ պատմության նկատմամբ հարգանք, ո՛չ էլ ղեկավար լինելու էթիկա։ Մարդ, ով ոչնչացնում է ոչ թե պարզապես նստատեղերը, այլ հանդիսատեսի և թատրոնի կապը։ Մարդ, ով ավելի շատ վախենում է դատարկ նստարաններից, քան լի դահլիճից։ Մարդ, ով վերջում մնալու է դատարկ թատրոնում, միայնակ իր ստորությունների հետ։ Նրա բոլոր գործողությունները, թշնամանքը, անպատասխանատու վարքագիծը չեն կարող մնալ առանց հետևանքների։ «Գոյ» թատրոնը միայն պատեր ու բեմ չէ։ «Գոյ» թատրոնը մարդիկ են, ովքեր պայքարելու են մինչև վերջ։ Եվ եթե նա կարծում է, որ նստատեղերը հանելով ավարտել է «Գոյ» թատրոնի պատմությունը, ուրեմն նա ավելի թույլ ու անհեռատես է, քան կարելի էր պատկերացնել։ «Գոյ» թատրոնը վերադառնալու է։ Բայց Վարդան Մկրտչյանը չի լինելու այդ պատմության մեջ»,-գրել է նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ կապ չունի թատրոնի դահլիճից հեռացված նստատեղերի հետ։

«Սունդուկյան թատրոնի հետ կապված հարց ունե՞ք։ Այլ անձանց մեղադրանքներին և սպառնալիքներին անդրադառնալու ցանկություն չունեմ, «ԳՈՅ» թատրոն գոյություն չունի, և այն իմ ենթակայության տակ չի գտնվում»,-վրդովված եզրափակեց Վարդան Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից