Արտաքին 1 տարի առաջ - 13:18 29-10-2024

Շվեդիան դադարեցնում է Վրաստանի հետ համագործակցությունը

Շվեդիան դադարեցնում է Վրաստանի հետ համագործակցությունը պետական մարմինների մակարդակով, հայտնում է Sweden Herald պարբերականը:

Շվեդիայի զարգացման և արտաքին առևտրի համագործակցության հարցերով նախարար Բենջամին Դուսի գրավոր մեկնաբանության մեջ պարզաբանվում է, որ Վրաստանում իրադարձությունների զարգացումը «վաղուց տագնապ է առաջացնում», և հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների հաղորդած խախտումները հաստատել են դա:

Նշվում է, որ «ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ է տարել վիճահարույց խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում ընդդիմության և միջազգային դիտորդների կողմից»:

«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղղակի համագործակցությունը, որը դեռ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային գերատեսչության հետ», - հայտարարել է նա:

Դուսի խոսքով՝ համագործակցությունը կարող է վերսկսվել ապագայում, եթե Վրաստանը կրկին դիմի ԵՄ-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ