Ներքին 1 տարի առաջ - 18:30 28-10-2024

Խնդիրը բարձրաձայնելու համար Տեղի համայնքապետարանի ՖԲ էջն ինձ արգելափակել է․ ավագանու անդամ

«Տեղ համայնքի ավազի հանքը ՔՊ-ական համայնքապետի կողմից ապօրինի շահագործելու մասին հարցազրույցից հետո նրա եղբայրը՝ Սասուն Ղուլունցը ինձ սպառնում է»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ ինքը բարձրաձայնում է համայնքում առկա խնդիրների մասին, բայց ՔՊ-ականներին դա դուր չի գալիս, և խնդիրը անձնական դաշտ են տանում։

«Սասուն Ղուլունցն ինձ սպառնում է, բացի այդ ասում է՝ ես հոգեկան խնդիրներ ունեմ և այլն։ Թող նայեն էլի, թե ով է հոգեկան խնդիրներով համայնքի ղեկավար դարձել։ Ասում է՝ Մասիս Զեյնալյանը գործ տվող է։ Թող նույն Սասուն Ղուլունցն ու իր համայնքապետ եղբայրը հետ նայեն 2018 թվական, թե ինչ ակցիաներ, ինչ քայլեր էին անում այն ժամանակվա համայնքապետ Ներսես Շադունցի դեմ, հետո ասեն, թե գործ տվողն ով է։ Ստացվում է, որ ավագանու անդամը հարց է բարձրացնում, գործ տվող է համարվում, իսկ իրենք, որ այն ժամանակ իբր հեղափոխականներ, խոսում էին Ներսես Շադունցի դեմ, փակեցին Տեղ-Արցախ ճանապարհը, գործ տվող չէին, բայց ավագանու անդամ չէին։

Տղայությունից են խոսում, բայց իրենց կատարած աշխատանքը տեսնում ենք՝ թալանած հանքեր, վատ կատարած սուբվենցիոն ծրագրեր, օրինակ՝ ոռոգման ջուրը բերել, միացրել են հին ջրին և այլն»,- ասաց ավագանու անդամը։

Մասիս Զեյնալյանը նաև նշեց, որ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման տակ մենկաբանություն է գրել, որից հետո համայնքապետարանի էջն իրեն արգելափակել է։

«Նման բան չի կարող լինել, դա օրենքի խախտում է։ Ինչպե՞ս կարող են ավագանու անդամի էջն արգելափակել, որ ֆեյսբության էջը չտեսնի։ Իրենք ավագանու նիստում հող էին օտարել, որոշման մեջ դրված է «գիծ», թե ով է հողի տերը, չեն ասում։ Աճուրդը անում են, նշանակությունը փոխում, հետո պարզ է դառնում, թե ով է հողի տերը, հողի տերն իրենք են։ Ես մեկնաբանություն եմ գրել՝ «Դա էլ սեփականաշնորհեցի՞ք», դրանից հետո սկսվել է այս ամենը։

Բացի Սասուն Ղուլունցից, ֆեյսբուքյան ֆեյք էջով՝ ոմն Արման Ամիրյան, ես գիտեմ, թե ինքն ով է, ես իրեն իր ասած տղան եմ սարքելու, ու իմ ընտանիքին կպնելու համար պատասխան է տալու։ Ես շատ լավ գիտեմ՝ ով է թաքնված այդ ֆեյք էջի տակ»,- եզրափակեց Տեղի ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ Մասիս Զեյնալյանը հոկտեմբերի 11-ին Oragir.News-ին հայտնել էր, որ Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավարն ավազի հանքն ապօրինի շահագործում է։




Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը