Սասուն, ես Ջաբրայիլում էի, իսկ դուք փախաք․ ո՞վ է Եռաբլուրում իշխանությանը ամոթանք տված տղամարդը

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 15:45 28-10-2024
«1994 թվականի հունվարի 1-ին ես իմ գումարտակով հասա Քարվաճառի շրջան, որտեղ հանդիպեցի Սասուն Միքայելյանին, որի ղեկավարած «Սև կակաչ» ջոկատը նահանջել էր»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը՝ անդրադառնալով նախօրեին «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպին, երբ Սասուն Միքայելյանին և ՔՊ-ական պատգամավորներին ասել էր՝ «երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկ եք դնում Սպարապետի շիրիմին»։

«Շատ մեծ տառապանքով այդ դիրքերը պահեցինք, Օմարի գագաթի բարձրությունը 3330 մետր է, այդ գագաթների վրա դիրքեր ենք դրել ու պահել ենք, մինչև վերջին այս հանձնումը։ Ես պնդում եմ անցած օրվա իմ ասածը, այս իշխանությունը հանձնեց երկիրը թուրքին, տվեց թուրքին։

Այդ միջադեպից հետո Սասուն Միքայելյանը հարցազրույց է տալիս ու ասում՝ թուրքը մեզանից ուժեղ է, մենք ոչ մի բան չենք կարող անել։ Գիտե՞ս ինչ, եթե ԵԿՄ նախագահն ընդունում է, որ թշնամին իրենից ուժեղ է, ու ինքը ոչինչ անել չի կարող, ինքն այնտեղ անելու բան չունի, թող գնա։ Այդ կառույցը միշտ հայրենիք է պաշտպանել, հայրենիք է հզորացրել։ Եթե դու ընդունում ես, որ թուրքը քեզանից ուժեղ է, դու այնտեղ անելու բան չունես»,- ասաց փոխգնդապետ Մկրտչյանը։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ իրեն ուղղված հարցադրմանը, թե ո՞ւր էր կռվի ժամանակ, որ իրենց ասում է՝ հայրենիքը տվեցիք, Սամվել Մկրտչյանն ասաց․

«Ասում է՝ մեկն էլ է ասում՝ երկիրը ծախեցիք թուրքին, ինքն ո՞ւր էր այդ ժամանակ, ես հասկացա, որ խոսքն իմ մասին է։ Սասո՛ւն, նախ ես չեմ ասել «ծախել» բառը, ես ասեցի՝ տվեցիք, «ծախիք» բառը դու ասացիր։ Դու ընդունում ես, որ ծախեցիք, քո բառերն եմ ասում։

Իսկ թե որտ՞ղ էի ես, ես 3 պատերազմներին էլ մասնակցել եմ։ Դու, որ դա ասեցիր, նայեցիր իմ կողմը, չգիտեմ՝ ճանաչեցի՞ր, թե՞ չէ։ Բայց եթե բան ունեիր ասելու, տղա ես, ասեիր՝ «էս ի՞նչ ասում»։

Ես ամենածանր ժամանակներում Ջաբրայիլում եմ եղել, իսկ դուք եկաք, հետո փախաք, ի՞նչ եղար այնտեղից։ Այդ զորամասը 10 օր դիմադրեց ու այդ զորամասից ոչինչ չմնաց։ Ես այնտեղ եմ եղել, բա դու ո՞ւր ես եղել։

Նույնը 1994-ի հունվարի 1-ին, որ թուրքերը Օմարը քեզնից գրավել էին, քո ջոկատով 5-6 կիլոմետր հետ էիր շարվել, 3 օր սառնամանիքին փայտացած մնացել ես, մոռացե՞լ ես, ես քեզ փոխարինեցի։

Հետագայում իմացա, լսեցինք, որ Վազգեն Սարգսյանի հետ ինչ-որ խոսակցություններ են եղել, դեպքեր են եղել։ Հետո իմացա, որ իր հետ է դա կատարվել, իսկ թե ինչ, թող ինքն ասի»,- ասաց պահեստազորի փոխգնդապետը։

Հիշեցնենք, որ երեկ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Գուրգեն Մելքոնյանը ժամանել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

Այդ պահին ներկաներից մեկը բացականչել էր՝ «երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկ եք դնում Սպարապետի շիրիմին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր