Տեսանյութ Ներքին Հարցում 2 տարի առաջ - 20:00 25-10-2024

Փաշինյանն ու Ալիևը իրար տեսել, երջանկացել էին. հարցում

Հոկտեմբերի 24-ին՝ BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ, ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել են գագաթնաժողովի լիագումար նիստին Փաշինյան-Ալիև ջերմ ու անկաշկանդ զրույցի կադրերը։ ՀՀ վարչապետի դեմքին երջանիկ ժպիտ է նկատվել։ Երկու ղեկավարները մոտ մեկ ժամ շատ ակտիվ շփվել են՝ ընթացող ելույթներին զուգահեռ: Բայց պարզ չի դարձել, թե ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը, և ինչն է այդպիսի գոհ ժպիտ պարգևել ՀՀ վարչապետին, որի վարած քաղաքականության արդյունքում բազմաթիվ աղետներ են պատճառվել ժողովրդին և պետությանը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Կադրերից երևում է, որ երեկ Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրույց են ունեցել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ են խոսել»։

Հարցվածների մի մասն ասաց, որ չեն հետևել հանդիպմանը և չեն տեսել, թե ինչ զրույցի մասին է խոսքը։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց. «Փաշինյանն ու Ալիևը իրար տեսել, երջանկացել էին»։

Նշենք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նաև առանձին հանդիպում են անցկացրել Կազանում ընթացող BRICS համաժողովի շրջանակներում։ Երկկողմ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։

Նշենք նաև, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել են հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ