Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 25-10-2024

Ամբողջ ծավալով աշխատելու դեպքում ԱՀԾ-ն 200 մլն տնտեսելու փոխարեն պետք է բյուջեի դեֆիցիտ ունենար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին տեղի ունեցված կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2024 թվականի իր աշխատավարձային ֆոնդից 200 մլն դրամ տնտեսումը կվերադարձնի պետական բյուջեի պահուստային ֆոնդ։

«Տնտեսումները պայմանավորված են ծառայությունում առկա մի շարք թափուր հաստիքներով: Հետագայում աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ արտաքին հետախուզության ծառայությունը հիմնվել է 2022 թվակականի դեկտեմբերին։ Նորաստեղծ այս կառույցը ղեկավարում է նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով օմբուդսմեն ընտրվելուց 1 տարի անց հրաժարական ներկայացրեց՝ ԱՀԾ-ն ղեկավարելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց՝ անիմաստ է, որ զարմանում է այս որոշման վրա, սակայն գործող կառավարությանը դեռևս հաջողվում է իրեն զարմացնել։

«Հայաստանի Հանրապետության համար այդ կարևորագույն կառույցը դեռ մի բան էլ պետք է բյուջեի դեֆիցիտ ունենար, որովհետև իրենց գործունեության դաշտը անսպառ է։ Ինձ թվում է, որ Արտաքին հետախուզության ծառայությունը պարզապես չի աշխատում այն ամբողջ ծավալով, որով պետք է աշխատեր։ Թե դրա պատճառները որոնք են, ես չեմ կարող ասել, որովհետև դա շատ փակ կառույց է»,- ասաց նա՝ նշելով, որ կառույցի գործունեության վերաբերյալ գնահատական չի կարող տալ, որովհետև վերջինիս գործունեությունը փակ է և դրա վերաբերյալ հանրային դաշտում ոչինչ չի տեսել։

Oragir.News-ի հարցին՝ նման կառույցի դեպքում փակ գործունեությունը նորմա՞լ է համարում՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ նորմալ իշխանություններ ունենալու դեպքում, այս իրողությունը նորմալ կլիներ.

«Եթե մենք ապրեինք այսպես ասած նորմալ իշխանություններ ունեցող երկրում, որոնք սպասարկում են սեփական պետության, ժողովրդի ու ազգի շահերը, այլ ոչ թե հակառակորդների, կարելի էր այդ հարցը քննարկել։ Մեր իրողության մեջ, երբ Հայաստանի պաշտոնյաները ադրբեջանական փաստարկներով պաշտպանում են թշնամուն հողեր հանձնելու իրավունքը, նման պայմաններում ես չեմ կարող մեկնաբանել։ Սա շատ աննորմալ վիճակ է ու պարզ է, եթե ամբողջ պետական համակարգը զավթված է թշնամու շահերը սպասարկող խմբակի կողմից, նորմալ ժամանակվա տրամաբանությունը չի գործում»։

Ռազմական փորձագետից նաև հետաքրքրվեցինք՝ 6-ամսյա դասընթաց անցնելը նման կարևորագույն կառույց ղեկավարելու համար կարո՞ղ է բավարար համարվել, ինչին ի պատասխան նա նշեց՝ չի կարող գնահատական տալ, քանի որ այդ դասընթացի մասին իրեն ոչինչ հայտնի չէ։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից