Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 23:47 22-10-2024

Պատգամավորների 80%-ը թմրանյութ է օգտագործում. հարցում

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացման ֆոնին ընդդիմադիր պատգամավորները օրերս առաջարկում էին, որ Հայաստանի ոստիկանները, այդ թվում՝ պարեկները տարին 2 անգամ թմրանյութերից կախվածության թեստ հանձնեն։

Այս առաջարկին իշխանական պատգամավորները կարծես թե դրական արձագանքեցին՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են նաև իրենք էլ թմրանյութերից կախվածության թեստ հանձնել և դրանով օրինակ ծառայել։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով՝ ինչ արդյունք կլինի այն դեպքում, երբ թմրանյութերից կախվածության թեստ հանձնեն։

«80%-ը չօգտագործող, 20%-ն օգտագործող»,- ասաց մի քաղաքացի, սակայն խուսափեց պատասխանել հարցին, թե պատգամավորներից ովքեր են մտնում իր նշած 20%-ի մեջ․ «Թորգոմը, Պողոսը, Աշոտը, ի, ասեմ, մեկի անունը տամ, վաղը գան, բռնեն, թևերս կալանավորեն, տանե՞ն»։

Մեկ այլ քաղաքացի էլ հակառակը պնդեց, որ պատգամավորների մեջ շատերն են թմրանյութ օգտագործում․ «Քաշում են էլի, 12 տարեկան երեխան է քաշում, պատգամավորը չի քաշի՞»։

«Սաղ էլ նարկաման են»,- դժգոհեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ