Ներքին 2 տարի առաջ - 12:38 21-10-2024

Սահմանազատումը Տավուշից սկսվեց, որովհետև ամենաբարդն է. Մհեր Գրիգորյան

Սահմանազատում անելու համար հիմքեր կային, ԱԺ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«1976 թվականի Գլխավոր շտաբի քարտեզը ոչ միայն որպես քարտեզային փաստաթուղթ, այլև որպես հիմքեր լրիվ ամփոփ է, իրավական շղթան կառուցված է»,- ասաց նա։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման համար լրիվ վավեր հիմքեր են եղել։

«Խոսքը չի վերաբերում նրան, որ պետք է հատվածական սահմանազատում արվի, սահմանազատման աշխատանք պետք է արվի, բայց կանոնակարգում հստակ գրված է՝ վերջում պայմանագիր ստորագրելուց պայմանգրին կից պետք է լինի միասնական արձանագրություն-նկարագրություն, որը նկարագրում է Հայաստանի ու Ադրբեջանի ողջ սահմանը։ Ես չեմ բացառում՝ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձևակերպված որպես սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու դա չի կլանվի»,- ասաց նա։

Թե ո՞ր հատվածում է լինելու հաջորդ սահմանազատումը՝ փոխվարչապետն ասաց, թե դրա վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել։

«Մի սահմանում կա, որը, կարծես թե, ռեալ պայմանավորվածություն է՝ կոնսենսուսով պետք է որոշվի։ Կողմերից որևէ մեկը չի գալու ու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի, այդ հատվածն ամենաբարդն էր։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացը»,- հավելեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը