Արտաքին 1 տարի առաջ - 23:09 18-10-2024

Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Էրդողանը «3+3» ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Փոխանցում է News.am-ը։

«Մեկ անգամ ևս ընդգծվել է ադրբեջանա-թուրքական դաշինքի կարևորությունը մեր տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և մեր տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- գրել է Բայրամովը սոցցանցի իր միկրոբլոգում։