Ներքին 2 տարի առաջ - 19:07 18-10-2024

Սպիտակում բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ. shamshyan.com

Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Արամյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Դանիելյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Դանիելյանը և Ա. Արամյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գրիշա Մնացականյանը և 26-ամյա Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդներից Հ. Դանիելյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ոստիկաններն ու քննիչներն էլ կասկածներ են ունեցել, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ հիվանդանոցում արյան նմուշ է վերցվել՝ սթափությունը ստուգելու համար, իսկ Ա. Արամյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը