Հնդկական հրթիռների գնումը պետք է գաղտնի պահվեր, որ սպառնալիք չստեղծվի
copy image url

Հնդկական հրթիռների գնումը պետք է գաղտնի պահվեր, որ սպառնալիք չստեղծվի

Խոսք Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 19:15 16-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը թույլատրել է Հայաստանին Pralay քվազիբալիստիկ հրթիռներ վաճառել։ Pralay-ը կարճ հեռահարության, քվազի բալիստիկ, պինդ վառելիքով աշխատող «երկիր-երկիր» դասի հրթիռ է, որն ի վիճակի է խոցել թիրախները 150-500 կմ հեռավորության վրա:

Տեղեկությունը միևնույն ժամանակ դժգոհության և հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Վերջիններս ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Հնդկաստանը պարտավորվել է չարտահանել ավելի քան 300 կիլոմետր հեռահարությամբ և 500 կիլոգրամից ավելի մարտագլխիկով հրթիռներ, և եթե հիշյալ գործարքը կայանա, ապա դա կփաստի, որ հնդկական կողմը խախտում է իր այս պարտավորությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը միանշանակ դրական գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանը հնդկական սպառազինություն է ձեռք բերում՝ հազոզմունք հայտնելով, որ վաղուց էր անհրաժեշտ այդ ճանապարհով շարժվել։ Նա միևնույն ժամանակ շեշտեց՝ կցանկանար, որ գործարքը կայանար և Հայաստանը հնդկական արտադրության հրթիռները ստանար, նոր միայն այդ մասին բարձրաձայներ․

«Դրա համար ինձ դուր չի գալիս, որ հրապարակայինորեն խոսվում է այդ մասին, սակայն հնդկական սպառազինության ձեռքբերումը բնականաբար ճիշտ մոտեցում է»։

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, երբ սպառազինություն գնելու մասին նախապես է հայտարարվում՝ փորձագետը պատասխանեց, որ դա կարող է դիվանագիտական ու քաղաքական սպառնալիքներ առաջացնել ու սահմանափակումների կիրառման պատճառ դառնալ։ «Չպետք է մոռանալ, որ Հայաստանն աշխարհում ունի թշնամիներ, և այդ թշնամիները հաստատ չեն ուզում, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական ներուժը։ Դրա համար ես կուզենայի, որ փաստն ունենայինք, նոր հայտարարեինք այդ մասին կամ առհասարակ չհայտարարեինք»,- ասաց նա։

Ռազմական փորձագետը շեշտեց, որ Ադրբեջանը չի դադարեցրել իր հարձակումը Հայաստանի վրա, և պատերազմն այս պահին էլ շարունակվում է, պարզապես այս պահին ունենք փխրուն հրադադար։ Նրա խոսքով՝ նման պայմաններում Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը չի ազդելու Ադրբեջանի որոշմանը վրա, և այդ երկիրը կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ, եթե նման հնարավորություն ունենա։

«Այսօր Ադրբեջանն այդ հնարավորությունը չունի․ չկա համապատասխան ռազմական ներուժ՝ Ադրբեջանի կողմից, ինքը չի վերականգնել այն, ինչպես նաև չկա միջազգային համատեքստ, որը թույլ կտա նման ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Այլ խոսքով ասած՝ Ադրբեջանը կհարձակվի, եթե ուզենա, իսկ Հայաստանը պետք է զինվի, ռազմական ուժերի փոխակերպում իրականացնի, փոխի պաշտպանության և անվտանգության համակարգը ու այն դարձնի համապարփակ։ Այդ ժամանակ մենք Ադրբեջանից բխող պոտենցիալ սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություն կստանանք»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը պետք է այս ճանապարհը սկսեր դեռևս 20 տարի առաջ կամ գոնե 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմի ավարտից հետո։

Oragir.News-ի հարցին՝ հնդկական սպառազինության գնումը թույլ կտա՞ վերականգնել Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը՝ Արզումանյանը բացասական պատասխանեց, նշեց, որ միայն զենք գնելը բավարար չէ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խոսել նաև ռազմական անվտանգության մասին՝ որպես համակարգ․

«Այստեղ բացի զենք գնելուց, պակաս կարևոր չէ ռազմական ուժերի պատրաստականությունը, պահեստազորի համակարգի փոխակերպումն ու պահեստազորայինների պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Պակաս կարևոր չէ նաև ռազմական դոկտրինի ու ռազմական մշակույթի փոխակերպումը, որովհետև այն սովետական դոկտրինն ու մտածելակերպը, որի հիման վրա կառուցվել են հայկական զինված ուժերը, այսօր անընդունելի է։ Աշխարհը փոխվում է, և մենք վաղուց պետք է այդ ճանապարհով գնացած լինեինք»։

Հրաչյան Արզումանյանը հավելեց, որ զենք գնելը անհրաժեշտ է, բայց դա միակ գործոնը չէ, որով անհրաժեշտ է զբաղվել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»