Ուղիղ եթեր
Այդ գրվածքը նստվածք էր թողել երեխայի սրտում. այսօր Անրի Վեռնոյի ծննդյան օրն է
copy image url

Այդ գրվածքը նստվածք էր թողել երեխայի սրտում. այսօր Անրի Վեռնոյի ծննդյան օրն է

Միտք Մշակույթ 8 ամիս առաջ - 15:10 15-10-2024
Դավիթ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարիներ առաջ էր: Քայլում էի Պարադիզ փողոցի երկայնքով: Նախ աջ մայթով, դեպի վերջ: Հետո ձախով, դեպի սկիզբ: Մարսել:

Այդ փողոցում անցել է Վերնոյի մանկությունը: Իր սքանչելի հուշավեպում, որը նաև անեղծ ու շողարձակ գրականություն է, հենց այս փողոցն է նկարագրված: ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմում՝ նույնպես:

Իսկ Վերնոյին Երևանում չէի տեսել: Իր այցելության օրերին Հայաստանում չէի, ցավոք: Բայց միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ նրա հետ շփումը գրեթե սարոյանական տպավորություն էր թողնելու: Եվ փորձում էի իր մանկության փողոցում գտնել նրան:

Էլի տարիներ անցան, և այս երևակայական որոնման մասին պատմեցի որդուն՝ Պատրիկին, ով Հայաստան էր հասել ... մոտոցիկլետով: Նա վերականգնել էր իր բուն ազգանունը՝ Մալաքյան: Հանդիպեց մեր ուսանողների հետ: Ասում էր՝ հայրս միայն ինձ չի պատկանում, նա իր ժողովրդինն է: Դա հենց այն օրերն էին, երբ Վերնոյի անվան փողոց բացեցինք՝ Թատերականին զուգահեռ, և թաքուն բաղձանք ունեի, որ մեր հասցեն դառնա:
Վերնոյը մեկն էր հայկական պատասխանը տվողներից: Բայց այնպես, որ լսեն նաև ոչ հայերը: Երբ նա՝ փոքրահասակ, ծնողների հետ, հասնում է ֆրանսիա, սահմանակետի պաշտոնյան, մուտքի թղթեր լրացնելիս, ՛՛քաղաքացիություն՛՛ սյունակում գրում է՝ ՛՛անհայրենիք՛՛: Այդ գրառումը նստվածք է թողել երեխայի հոգում: Դառնալով լայնորեն ճանաչված կինոռեժիսոր, նա բարձրաձայնել է իր ինքնությունը, ազգային հիշողությունն ու ելից արմատը՝ հենց որպես Հայրենիք:

Հ.Գ. Ծննդյան օրն է նշվում:

Ամենից շատ դիտված

13:58 Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել․ news.am
22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:41 Բագրատ և Միքայել Սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն՝ լսեն
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ