Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:36 10-10-2024

Հայաստանում հոգեկան խնդիրներով չեն դիմում բժշկի. հոգեբույժ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Oragir.News-ը օրվա առթիվ կապվեց բժիշկ-հոգեբույժ Գևորգ Փաշիկյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք կա՞ դրական տեղաշարժ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժման հարցում, որքա՞ն հաշվառված հիվանդ կա, ինչո՞ւ շատերը չեն դիմում բժիշկների օգնությանը և արդյոք պատերազմից հետո շատացե՞լ են հոգեբույժին դիմողները։

Oragir.News-ի հետ զրույցում Փաշիկյանը նշեց, որ նախընթաց տարիների համեմատ՝ հիմա բավականին դրական տեղաշարժ է նկատում։ Առանձնացրեց պաճառներից 2-ը։ Առաջինը՝ դեղորայքի անընդհատ թարմացումը, 2-րդը՝ հաստատելիության խնդիրը։ Հոգեկան խնդիրը խարան համարելու ընկալումը ազգաբնակչության շրջանում որոշակի մեղմվել է։ Բժշկի նշմամբ՝ ներկայում քչերն են խուսափում հոգեբանին կամ հոգեբույժին դիմելուց։

Անդրադառնալով հոգեկան հիվանդներին մեկուսացնելու խնդրին՝ հոգեբույժն ասաց․

«Մենք՝ բժիշկներս, չենք նայում այն տեսանկյունից, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին պետք է մեկուսացնել։ Այս ոլորտի մասնագետը մշտապես մտածում է հիվանդին բուժելու մասին։ Կան բուժման տարբեր պայմաններ և ամենակիրառելին արտահիվանդանոցային բուժումն է, երբ հիվանդը գալիս է, դեղորայք ստանում ու գնում։ Իսկ սրացումների դեպքում հնարավոր է նաև ստացիոնար բուժման կարիք լինի։ Ստացիոնար բուժման դեպքում անձը կրկին չի մեկուսացվում, ստանում է համապատասխան բուժում և ցանկացած պահի կարող է հրաժարվել դրանից։

Իսկ երբ հոգեկան խնդիր ունեցող անձը վտանգավորություն է ներկայացնում հասարակության համար կամ ինքնասպանության փորձեր է իրականացնում և չի համաձայնվում բուժմանը, այդ ժամանակ բժշկական հանձնաժողովը դիմում է դատարան, որ անձին ոչ հոժարակամ բուժում իրականացնեն։ Նման դեպքերը տոկոսային հարաբերությամբ քիչ են։ Բուժումը կարճատև է, ամենաշատը՝ 6 ամիս, որը սահմանված է օրենքով, սակայն սովորաբար տևում է 2-3 ամիս»,- ասաց Գևորգ Փաշիկյանը։

Փաշիկյանը նաև նշեց, որ կան հոգեբուժական կազմակերպություններ, որտեղ ստացիոնար բուժում ստացող հիվանդներ կան, և կան հաշվառված անձինք, որոնք պարտադիր չէ, որ գտնվեն հոգեկան առողջության կենտրոններում։ Հոգեբույժը հավելեց, որ վերջին ամենաթարմ տվյալներով՝ ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հիվանդների թիվը շուրջ 66 հազար է, սակայն սա իրական պատկերը չէ, շատ-շատերը չեն դիմում բժշկի օգնությանը, այդ իսկ պատճառով հաշվառված չեն։

Անդրադարձ կատարելով պատերազմից հետո պատկերին՝ Գևորգ Փաշիկյանն ասաց․

«Եթե խոսում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների շատացման մասին, ապա պատերազմը, իհարկե, կարող է պաճառ լինել, բայց միակ պատճառը չէ։ Ե՛վ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում քանակական առումով՝ նրանց թիվը շատանում է։ Խնդիրներ են նկատվում հատկապես ծերերի մոտ։ Բայց, այո՛, պատերազմի հետևանքով եղած հոգեկան խնդիրներ ունեցողներ եղել են։ Այսինքն՝ հոգեկան խանգարումների աճը բազմագործոն է, պայմանավորված չէ մեկով»,- ասաց Գևորգ Փաշիկյանը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում