Ներքին 1 տարի առաջ - 17:50 04-10-2024

Տուգանքը բողոքարկելու դեպքում 30% զեղչը չի գործի․ նոր օրենք՝ իրավունքի նոր խախտում

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է, որ ՃԵԿ խախտումների համար տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում։

«Ինչպես հայտնի է, ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։ Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում, այն վճարում են 30 տոկոս նվազ: Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝ բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։

«Միանշանակ է, որ ոստիկանության կողմից նման մոտեցումն ունի նպատակ՝ ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկած մարդկանց մոտ նվազեցնել կամ առհասարակ դադարեցնել իրենց իրավունքերի պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարումը։ Թեև՝ այնտեղ կա հստակ ժամկետ, սակայն կարծում եմ, որ պետք է առաջնորդվել վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի անալոգիայով։ Այսինքն՝ բողոքարկումը պիտի կասեցնի վարչական ակտի կատարումը և այն ժամկետի հաշվարկումը, որի պարագայում ակտի վճարումը առաջացնելու է զեղչ։

Սա ճիշտ մոտեցում չէ։ Սա հակասում է անգամ ՀՀ սահմանադրությամբ հռչակված Հայաստանի Հանրապետության իրավական պետություն լինելու սկզբունքին և պարտականությանը։ Դա անթույլատրելի մոտեցում է։ Սա նման է նրան, որ անձին մեղադրեն հանցագործության մեջ, նա անմեղ լինի, բայց ասեն՝ եթե մեղքդ արագ ընդունես, ապա տասը տարվա փոխարեն երկու տարի կնստես։ Անձը կմտածի, որ տեսականորեն՝ տասը տարին ավելին է, քան երկու տարին, և նախընտրի գնալ, երկու տարի անմեղ տեղը նստել»,- պարզաբանեց փաստաբանը։

Այսպիսով՝ ոստիկանությունը դրդում է քաղաքացիներին չպայքարել սեփական իրավունքերի համար։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Վարորդի ընկեր» կազմակերպության տնօրեն Տիգրան Քեյանի հետ, ով խորհուրդ տվեց քաղաքացիներին վճարել, ապա նոր բողոքարկել տուգանքի որոշումը։

Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 աօրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան