Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 09:40 03-10-2024

Իրանի ու Իսրայելի պատերազմը Հայաստանի վրա էլ կազդի. հարցում

Իրանը հոկտեմբերի 1-ին 180 բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանն Իսրայելի վրա հարձակումը բնութագրել է որպես պաշտպանական՝ նշելով, որ այն ուղղված է եղել բացառապես ռազմական օբյեկտներին։ Իսկ հոկտեմբերի 2-ին Իրանը հայտարարեց, որ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտվել է; Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ընդգծելով՝ «Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Իրանը հարձակվել է Իսրայելի վրա։ Դա ինչ ազդեցություն կունանա Հայաստանի վրա»։

Մի քաղաքացի ասաց, որ Իրանը չի հարձակվել Իսրայելի վրա, այլ պատասխան գործողություններ է իրականացնում։ «Բոլոր պատերազմները չարիք են։ Բոլոր երկրների հետ էլ մենք կապ ունենք։ Բնականաբար՝ ինչ-որ չափով էլ մեզ վրա էլ կազդի»,- ասաց անցորդներից մեկը։ «Իհարկե՝ վատ։ Իրանը բարի, դրացիական է տրամադրված Հայաստանի նկատմամբ»,- ասաց մեկ ուրիշը։ «Կռվող ժողովուրդն ենք։ Միշտ էլ պիտի պատրաստ լինենք։ Ամեն տեղ գլոբալ է։ Ամեն բան հնարավոր է»,- նշեց մեկ այլ անցորդ։ «Կարևորը՝ մեր սահմաններին չմոտենան, խնդիր չունենանք, մեզ համար այդ է կարևորը»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվեց 2023-ի հոկտեմբերի 7-ին, երբ անսպասելի հրթիռակոծվեցին հրեական բնակավայրերը, ու զոհվեցին անմեղ խաղաղ բնակիչներ։ Դրանից հետո Իսրայելն անցավ պատժիչ գործողությունների, հարվածելով Գազայի հատվածին, Լիբանանին, պատճառելով մեծ կորուստներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ