Արտաքին 2 տարի առաջ - 13:28 02-10-2024

Վրաստանում և Մոլդովայում կայանալիք ընտրությունները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի

Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:

«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։

Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:


Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը