Ներքին 2 տարի առաջ - 11:12 02-10-2024

ՔՊ-ն դեմ է քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

Ազգային ժողովը քվեարկում է երեկ նիստում քննարկած հարցերը: Խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկած հարցի քննարկման ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը և հայտարարեց՝ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Նշենք, որ ընդդիմությունն առաջարկում է բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերներն իրենց պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված են բոլոր լծակներով, որ անեն հարցադրումներ, հարցապնդումներ և փորձեն գտնել բոլոր տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց:

«Մենք երեկ հիմնական զեկուցողից չենք լսել փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք այս հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց պատգամավորը:

Նախագիծը երեկ զեկուցել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով վարման կարգով ևս ելույթ ունեցավ:

«Այն ինչ լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Եթե բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում թե փաստարկված չէ: Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:

Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Հիմա եթե չեք մասնակցելու, դուք տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական ձեր լիազորություններից»,- ասաց Մինասյանը և մինչև քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Ընդմիջումից հետո նախագծին դեմ քվեարկեց ՔՊ-ն և նախագիծը չընդունվեց:

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը