Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 23:24 30-09-2024

Հավաքվենք, Արմեն Սարգսյանի համար գրասենյակ բացենք. հարցում

ՀՀ նախկին որոշ նախագահներ ունեն գրասենյակներ, որոնք ֆինանսավորվում են հարկատուների միջոցներով։ Դրանց աշխատակիցների աշխատավարձը, պահպանության ծախսերը վճարվում են պետական բյուջեից։ Սակայն 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը գրասենյակ չունի։ Պետությունը նրան գրասենյակ չի տրամադրել և միջոցներ չի հատկացրել դրա համար։ Սակայն, ի տարբերություն մյուսների, Արմեն Սարգսյանը շարունակում է ակտիվ մասնակցել հանրային միջոցառումներին, կարծիք հայտնել կարևոր բաների մասին։ Օրինակ՝ սեպտեմբերի 29-ին ներկա էր Մայր տաճարի վերաօծման արարողությանը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Հայաստանի բոլոր նախկին նախագահները գրասենյակ ունեն, բացի Արմեն Սարգսյանից, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ»։

Մի քաղաքացի ասաց, որ Արմեն Սարգսյանը գրասենյակի կարիք չունի, ինքն ամեն ինչ ունի։

Մեկ ուրիշը կատակեց․ «Հավաքենք, օգնենք, թող ինքն էլ ունենա»։

«Չունի, առեք։ Մնացածները, որ ունեն, նրանց գրասենյակներն ո՞ւմ է պետք»,-ասաց հարցվածներից մեկը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ։ Հրաժարարական է ներկայացրել 2022 թվականի հունվարի 23-ին։ 44-օրյա պատերազմից հետո հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի քննադատությամբ։ Ըստ հետաքննող լրագրողների՝ Արմեն Սարգսյանը մեծ հարստության տեր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի