Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:18 30-09-2024

Նիկոլ Փաշինյանը եկեղեցի մտնելու իրավունք չուներ. հարցում

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեց Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին։ Ներկա էին նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սինոմյանը, Կառավարության այլ անդամներ: Հանրային խոսույթում կարծիք է շրջանառվում, թե Փաշինյանի ներկայությունը կարող է հող հանդիսանալ, որ պետություն-եկեղեցի լարվածությունը պարպվի, և երկխոսության դուռ բացվի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև ի շահ երկրի ու ժողովրդի։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «ՔՊ-ական վերնախավը ներկա է եղել Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»։

Մի քանի քաղաքացիներ ասացին, որ ՔՊ-ական իշխանությունները ճիշտ են արել, որ մասնակցել են։

«Պիտի բարիշե՞ն, թե՞ չէ, հո տենց չի՞ լինելու։ Ազգը պիտի միավորվի՞, թե՞ չէ»։

Մի քանի քաղաքացի բացասական կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, նշելով, որ նա եկեղեցի մտնելու իրավունք չուներ։

Որոշ հարցվածներ չպատասխանեցին հարցին՝ նշելով, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում։

Հիշեցնենք, որ եկեղեցու և ՔՊ-ական իշխանությունների հարաբերությունները լարվել են 2018-ից։ 2020-ին որոշ բարձրաստիճան հոգևորականներ միացել էին Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջին։ 2024-ի ամանորից առաջ Հ1-ը թույլ չտվեց հեռարձակել վեհափառի ամանորյա ուղերձը։ Վերջին շրջանում լարվել է իրավիճակը Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման հետ կապված։ 2024-ի մայիսի 28-ին ոստիկանները թույլ չէին տվել վեհափառին մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել։ Բազմաթիվ հոգևորականներ հրապարակավ քննադատում են աշխարհիկ իշխանությունների ոչ հայրենանվեր քայլերը։ Իշխանությունները հոգևորականների մեծ մասին համարում է ռուսական գործակալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում