Վաղը Երևանում փողոցներ փակ կլինեն
copy image url

Վաղը Երևանում փողոցներ փակ կլինեն

Ներքին 6 ամիս առաջ - 14:08 30-09-2024
ՆԳՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։

Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։