Բաքուն նորից պնդում է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։
Ալիևի օգնականը թվարկել է, թե որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։ Նա պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ նկրտումներից։
Հաջորդը՝ Հայաստանի «ռազմականացումը». «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, ոչ թե ռազմական դաշինքները, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․ անդրադառնալով Հաջիևի այս գայտարարություններին, նշեց, որ Հայաստանը նոր Սահմանադրություն չի ընդունի, սակայն Սահմանադրության մեջ փոփոխություններ կարվի։
«Նախաբանում Արցախի և կարծում եմ՝ Ցեղասպանության հետ կապված կետերը վերացվելու են, սա ընդունենք՝ ի գիտություն։
ՄԱԿ-ում 79-րդ նստաշրջանի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին ասաց, չասաց նոր Սահմանադրություն, այլ փոփոխություններ։ Քանի որ այդ Սահմանադրական դատարանի դատավորները գրպանային են, գործիք են՝ հավաքագրված։ Եթե իրենց կենսագրությունները նայեք, դրսի տարբեր դրամաշնորհներով երկար տարիներ սնված, ծառայած օտարին, հանձնարարականի նման բան են՝ քվեարկում են այսպես, քվեարկում են այնպես։
Այդ փոփոխությունն արվելու է՝ դա Ադրբեջանի պահանջներից մեկն է, և Հայաստանը վստահաբար կատարելու է»,- ասաց նա։
Խոսելով «ռազմականացման» մասին՝ ռազմական փորձագետը նշեց՝ եթե Ադրբեջանը որոշում է հարևանի կարգավիճակը՝ չեզոքությունը, լինի ռազմաքաղաքական դաշինքի անդամ, թե չլինի, դա նշանակում է, որ Հայաստանին պարտադրվում է կապիտուլյացիոն պայմանագրի կետերը։
«Ադրբեջանը, ըստ աշխարհաքաղաքական իրողությունների, օրակարգային կարող է դարձնել մասնավորապես՝ փախստականների վերադարձ, Արևմտյան Ադրբեջան պրոեկտ, փոխհատուցում և ռազմական տուգանք, անկլավների վերադարձ՝ առանց պայմանագրի ստորագրման, որովհետև պայմանագիրը նշանակում է, որ ինքը լրացուցիչ պարտավորությունների տակ է մտնում, այդ դեպքում ինչի պիտի մտնի, եթե Հայաստանից ինքը կարող է ստանալ առանց պայմանագրի և լրացուցիչ պարտավորությունների»,- նշեց նա։
Նահապետյանը գնահատմամբ՝ հիմա պարտված երկիր լինելու հետևանքներն ենք կրում․ դրա համար պետք չէր պատերազմում պարտվել։
«Չեզոքությունը նշանակում է, որ Հայաստանին ասվել է, որ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից և որևիցե այլ երկրի ռազմաբազա Հայաստանում չլինի, այսինքն՝ խոսքը 102 ռազմաբազայի մասին է, դա ակնհայտ է։
Ալիևը առավելագույնը ստանալու է՝ փախստականների վերադարձ, այդ թվում իրենց անվտանգության ապահովում, այդ թվում Երևան վերադարձ։ Այն, ինչի մասին ես հիմա ասում եմ, ասել եմ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո։
Ցավոք սրտի՝ մենք հիմա ունենք մի վիճակ, որ առանց միջնորդ ենք, այնտեղ ռուսական ներկայությունը այնպես չէր, որ Ալիևի ձեռքերն ամբողջությամբ ազատության մեջ էին։
Մենք հրաժարվել ենք Ռուսաստանի գործողություններից, առանց միջնորդի ենք հանդես գալիս։ Սա առնվազն ինքնասպանության ձգտող երկրի ղեկավարի կեցվածք է։
Այստեղ խնդիրը մեզնից որոշ տարածքներ օտարելը չի, ես չեմ ասում, որ մարդիկ վախենան կամ խուճապի մատնվեն, բայց քանի որ վտանգի զգացողությունը հավաքական առումով ժողովուրդի մոտ կորել է, այ թվում քաղաքական էլիտայի․ ես ասում եմ՝ ադրբեջանական զրահատեխնիական Նախիջևանից ճեղքելով կարող է հասնել Երևանի մատույցներ և պարտադրել, որ կառավարության շենքի վրա դրվի Արևմտյան Ադրբեջանի դրոշը»,- մանրամասնեց Նահապետյանը։
Ռազմական փորձագետը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը հիմա պատրաստ է ամեն ինչ զիջելու, իսկ Ալիևը կապիտուլյացիոն պայմանագրի պայմաններ է թելադրում Հայաստանին։
«Փաշինյանը պատրաստ է 10 հազար քառ․ կմ Ադրբեջանի մարզի, ոչ թե Թուրքիայի վիլայեթ, որը մեկ միավոր է, այլ Ադրբեջանի մարզի վրա դառնա գուբերնատոր։ Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը համաձայն չի, և հետևաբար ինչ է պետք դրա համար՝ շատ պարզ բան, հեռացնել իրական սպառնալիքը։
Երբ Փաշինյանը ՀԱՊԿ-ին է դիտում սպառնալիք առանց հիմնավորման՝ ոչ հաշվետու կեցվածք է դրսևորում․ իրականում սպառնալիքն անձնապես ինքն է, նույնիսկ իր քաղաքական թիմն էլ չի։ Այնտեղ կա մեկ սպառնալիք իր հետ միասին, այդ երկուսին անպայման պետք է միասին հեռացնենք՝ ինքը և Արմեն Գրիգորյանը, որովհետև երկուսն էլ մեծ հավանականությամբ ոչ միայն Հավաքական Արևմուտքի ազդեցության գործակալ են, սկզբունքորեն ես չեմ բացառում, որ ուղղակի հավաքագրված անձինք են»,- եզրափակեց ռազմական փորձագետը։