Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:20 15-03-2023

Իրավիճակը մոտ է կատաստրոֆայի․ Փաշինյանը երկրորդ անգամ Ադրբեջանին սադրում է պատերազմի. Հայկ Նահապետյան

Հստակ չափորոշիչներ կան բանակի մարտունակությունը ստուգելու և բանակը պատրաստելու՝ լայնածավալ ռազմական գործողությունների։ Եվ այստեղ էական չէ՝ Փաշինյանը դրա վերաբերյալ ինչ է ասում ու ինչ գնահատական է տալիս։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, թե մեծ է էսկալացիայի վտանգը։

Նա ընդգծեց, որ այս մասին Փաշինյանը նաև հայտարարել էր Գերմանիայում։ «Այն, որ մեր անվտանգությունը խոցելի է ու մեր հակառակորդ պետությունը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների՝ դրա մասին Փաշինյանն ասել է Գերմանիայում՝ պաշտոնական այցի ժամանակ։ Երեկ ասուլիսին նա միայն վերահաստատեց Գերմանիայում իր տված գնահատականը»։

Անդրադառնալով չափորոշիչներին, որոնցով կարող է չափվել երկրի պատրաստվածությունն այդ պատերազմին՝ նա նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո հայակական և ադրբեջանական զինուժը տեխնիկայի և մարդուժի զգալի կորուստներ է կրել։

«Սական 2,5 տարվա ընթացքում Ադրբեջանը մեծ քանակով զինտեխնիկա է գնել տարբեր երկրներից՝ և Թուրքիայից, և Իսրայելից, և այլ երկրներից, ում հետ ռազմատեխնիկական պայմանագրեր ունեն։ Միաժամանակ, ադրբեջանական բանակը որպես պատերազմ հաղթած բանակ ունի բարձր մոտիվացիա և մարտական ոգին ավելի բարձր է։ Ադրբեջանը համալրում էր իր զինանձնակազմը և զինտեխնիական։

Զինտեխնիկան կիրառելու համար անհրաժեշտ են զորավարժություններ, որոնց ընթացքում ստուգվում են անձնակազմի պատրաստվածությունը, մարտական ոգին, անձնակազմի փոխգործակցությունը։ Պատերազմից հետո Ադրբեջանը ամեն տարի նվազագույնը 10 մեծ զորավարժություն է արել, ընդ որում, այդ զորավարժություններին նաև այլ երկրների զինուժ և տեխնիակ է մասնակցել։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը բանակը պատրաստում էր նոր ռազմական գործողությունների, դրա ցուցիչը նոր զորավարժություններ են, իսկ քանի՞ զորավարժություն է արել հայկական կողմը՝ ոչ մի։ Եթե որևէ բան էլ արել է, ապա դա չափելի չէ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունների հետ։

Այստեղից գնահական․ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ։ Ուստի, մենք պատրաստ չենք ու մեր անվտանգությունը խոցելի է։ Փաշինյանի հույսը հավանաբար դրել է ԵՄ դիտորդների վրա, սակայն, եթե նայենք, թե այդ դիտորդները տարբեր երկրներում ինչ գործառույթներ են իրականացրել և արդյոք ռազմական բախում կասեցրել են, ապա ճիշտ հակառակը՝ ԵՄ դիտորդները որտեղ եղել են, նրանց ներկայությունը սադրել է ռազմական գործողություներ»։

Նահապետյանն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերին տարածաշրջան ու Փաշինյանի հայտարարությանն, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս է գալիս։

«Եթե այս ամենը հաշվի առնենք, ապա կարող ենք ասել, որ իրավիճակի կատաստրոֆայի շեմին է, որովհետև եթե հայկական բանակը պատրաստ չէ, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստան չի գա՝ մեր սահմանները պաշտպանելու, մյուս կողմից Հայաստանը մերժում է ՀԱՊԿ-ի՝ հայկական կողմին տրամադրվելիք օգնության փաթեթը, ապա կարող ենք ասել, որ մոտ ենք կատաստրոֆայի։

Մինչդեռ, ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվելիք աջակցությունը կարող էր Ալիևի վարչակազմի համար ինքնին որոշակի զսպիչ գործոն հանդիսանալ»։

Նա ընդգծեց, որ գնում է գործընթաց, որով փաստացի Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ում կատարել իր պարտականությունները, որպես քաղաքական դաշինքի անդամ։

«Այդ դեպքում Փաշինյանը հույսն ինչի՞ վրա է դրել։ Փաշինյանը երկրորդ անգամ Ադրբեջանին սադրում է պատերազմի, քանի որ երբ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, ապա կարող է լայնածավալ գործողություններ սկսել»։

Փորձագետի դիտարկմամբ՝ պատերազմի ավարտից անցել է 2,5 տարի, բայց բանակը, որը երկրի թիվ մեկ պատասխանատուն է անվտանգության և տարածքային ամբողջականության՝ չի պատրաստվել պատերազմի։ «Սա, այո, կարող է Ալիևին գայթակղել սկսելու նոր ռազմական գործողություններ, իսկ բախման հավանականությունը շատ մեջ է։ Եթե Փաշինյանի հույսը որոշ արևմտյան տերությունների ղեկավարների հայտարարություններն են, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, ապա կարծում եմ, որ այդ խոստումները սին են, մտացածին, պատերազմները երբեք խոստումներով չեն կանխարգելվել։

Ավելին՝ Արևմուտքի մուտքը տարածաշրջան ավելի մեծ հնարավորություն է ստեղծում բախման։ Իսկ այդ բախումը կարող է ավելի աղետաբեր լինել, քան 44-օրյա պատերազմը։ Դրա արդյունքում մենք կարող ենք, ոչ միայն հսկայական տարածքների ու մարդկային կորուստներ ունենալ, այլև մեծ է նաև պետականության կորստի վտանգը»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի