copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:43 27-09-2024

44-օրյա պատերազմի հերոս Արեն Հովհաննիսյանի մասին պատմելիս կուրսղեկը չի կարողանում զսպել արցունքները

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցը։

Արեն Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից էր։ Երկու ամիս էր, ինչ զորակոչել էր բանակ։

Oragir.News-ը զրուցեց հերոս Արենի կուրսի ղեկավար, դերասանուհի Աննա Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, թե 4 տարի առաջ, այս օրը ինչպես է իմացել ողբերգական լուրի մասին։

«Այնքան ծանր էր դա։ Մեր քոլեջից մի աղջիկ զանգահարեց, ասաց՝ ընկեր Գևորգյան, Արենի հետ խոսե՞լ եք։ Սկզբում ոչինչ չկասկածեցի, բայց հետո համացանցում տեսա, որ հարձակվել են սահմանին, որ պատերազմ է։ Մի քանի րոպե անց տեսա, որ բոլորը գցել են Արենիս նկարն ու գրել․ «Աստված հոգիդ լուսավորի»։

Իմ տղան էլ էր ծառայության մեջ։ Ես այնպես գոռացի ու լացեցի, որ տանեցիներս մտածեցին՝ մեր տղային է բան եղել։ Գոռում էի «իմ ուսանողը, իմ ուսանողը զոհվել է»»,- պատմում է հերոսի կուրսի ղեկավարը։



Արենի մասին հիշելիս, տիկին Գևորգյանը չի կարողանում զսպել արցունքները։

«Արենս տղամարդ տղա էր։ Երեք ընկեր էին, նրանց անունը դրել էի «Երեք հրացանակիրներ»։ Միշտ ուշացած էին մտնում լսարան։ Արենը իսկական լիդեր էր։ Նրան բոլոր կուրսերը ճանաչում էին։ Պատվով տղա էր։ Սիրում էր, երբ իրեն պատիվ էին տալիս։ Հոգեհանգստի ժամանակ ես նրան պատիվ տվեցի ու ասացի՝ Արեն ջան, դու սիրում էիր, որ քեզ պատիվ էին տալիս, ես քեզ հիմա պատիվ եմ տալիս»,- հիշում է դերասանուհին։

Աննա Գևորգյանը մեզ հետ զրույցում հիշեց նաև, թե երբ են վերջին անգամ հանդիպել հերոսի հետ։

«Վերջին անգամ հանդիպել ենք Եղվարդ գնալուց։ Իր և իր ընկերոջ բանակ գնալու հավաքույթն էր։ Նրանցից նեղացած էի։ Իբրև՝ պատժել էի ու ասել՝ ձեզ հետ ոչ մի տեղ չեմ գալու։ Պանդեմիա էր։ Ես էլ այնքան կարոտած էի, ի վերջո՝ գնացի։ Առաջին անգամն էր, երբ ես պարեցի Արենի հետ։ Արենը և մնացած բոլորը զարմացած էին, որովհետև ես նրան շատ էի նախատում։ Բոլոր դասախոսներիս կյանքն ուտում էր Արենս։ Պետք է հեռացվեր քոլեջից, բայց ես խնդրեցի, որ այդպես չվարվենք։ Նրան էլ տեղեկացրինք, որ վերջին հնարավորությունն ենք տալիս, ու դրանից հետո նա շատ փոխվեց, խելոքացավ։ Մեր խղճին չէր նստի նրան դուրս թողելը։ Ամեն դասիս վերջին 15 րոպեն Արենս դաշնամուր էր նվագում, ընկերը՝ երգում»,- եզրափակեց կուրսի ղեկավարը։

Արեն Հովհաննիսյանն Արարատի մարզից էր, 18 տարեկան: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր չորրորդ կուրս ու երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի ու հետ գա, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի զորեղ էր:

44-օրյա պատերազմից հետո Երևանի մշակույթի պետական քոլեջում հերոս Արեն Հովհաննիսյանի անվան լսարան է բացվել։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում