Ներքին 2 տարի առաջ - 14:11 26-09-2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի հետ մտքեր են փոխանակվել ճգնաժամային պայմաններում առողջապահական համակարգի մարտահրավերների, դրանց արագ արձագանքման, բուժօգնության օպերատիվ կազմակերպման հարցերի շուրջ:

Հանդիպմանը խոսվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թեմայի շուրջ` որպես համաշխարհային առողջապահական հիմնախնդիր:

Շվեդիայի առողջապահության նախարար Աքկո Անկարբերգ Յոհանսոնի հետ քննարկման հիմնական կետերն են եղել առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը միտված աշխատանքները: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել այս ոլորտում Հայաստանում կատարվող աշխատանքները, կարևորվել է առաջնային բուժօգնության կազմակերպման շվեդական հաջողված փորձը:

Լիտվայի գործընկերոջ` Աուրիմաս Պեչկաուսկասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային մի շարք հարցերի` կարևորելով նեղ մասնագետների միջև փորձի փոխանակման շարունակական ապահովումը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով Շվեդիայի և Իսպանիայի հաջողված փորձը առողջության համապարփակ ծածկույթի` որպես սոցիալական արդարության և հասանելի բուժօգնության մոդելի, գործընկերների հետ փոխանակել է մտքեր և ներկայացրել ընթացիկ աշխատանքները:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է