Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:58 25-09-2023

Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Արցախից բռնի տեղահանված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:

Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:

Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ և տրվել են անհրաժեշտ լուծումներ:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակերում լինել հետևողական և այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:

Գորիսում տեղի է ունեցել նաև Պաշտպանի և Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում իրականացվող աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:

Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Պաշտպանի կողմից Հայաստան բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում