Ներքին 2 տարի առաջ - 17:51 25-09-2024

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար հանդես են եկել զեկույցներով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի համաժողովին, որը կազմակերպվել է Հ․ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տեղակալներ և ուսուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը: «Մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Հանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկներն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների լավարկման համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև համաժողովին դպրոցի տնօրենների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից հաճախ են բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներ, որոնք ձևավորվում են ուսուցչական և ծնողական համայնքից ստացված քննարկումների և շփումների արդյունքում: «Հետևաբար, կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները զեկույցներում հիմնականում ներկայացրել են իրենց դրական փորձառությունը՝ դասավանդման նոր մոտեցումներով և ծրագրերով:

Համաժողովի ուղղություններն են․

Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:

Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։

Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։

Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։

Գնահատման տարբեր ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում:

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձն ու դրա տարածումը՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների