Ներքին 1 տարի առաջ - 20:12 23-09-2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունում

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:

Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։
Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.
Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00,
Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.
Բջնիում՝ ժամը 9․30-12․00,
Արզականում՝ ժամը 13․00-14․00,
Ալափարսում՝ ժամը 14․30-15․30,
Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00,
Կարենիսում՝ ժամը 17․30-18․30,
Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00 ,
Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից