Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 11:12 22-08-2025

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարից

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»։

Ամենից շատ դիտված