Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:18 23-09-2024

Բագրատ Սրբազանը մեզ չի խնդրել, որ իրեն միանանք․ Արման Բաբաջանյան 

«Մենք չենք պատրաստվում մինչև նոյեմբերի 14-ը սպասել, վստահե ենք, որ ավելի շուտ կարողանալու ենք հավաքել, որովետև տեխնիկական դժվարություններ կային տարբեր համայնքներից գալիս էին մտահոգություններ, որ իրազեկված չեն, որ ԿԸՀ-ը պատշաճ աշխատանք չէր կատարել, չէին կոմունիկացրել, հիմա ամեն ինչ կարծես թե կարգավորված է»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԵՄ անդամակցության ստորագրահավաքին, որի համար նախատեսվում է 60 օրում հավաքել 50 հազար ստորագրություն։

Խոսելով Նյու-Յորքում օրերս կայանալիք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին, Բաբաջանյանն ասաց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների լայն օրակարգ պետք է մշակի, որոնք վերաբերում են նաև Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին․ «Երևանը պետք է նաև այդ հարաբերությունների համար ունենա հստակ դիրքորոշում։ Իսկ զիջումների մասին չեմ կարծում Էրդողանի հետ եղած քննարկումներում կարող է այդպիսի հարց քննարկվել»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի Բագրատ Սրբազանի հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքից, և արդյո՞ք պատրաստվում են միանալ Սրբազանին, Բաբաջանյանն ասաց․ «Ոչ, որովհետև Բագրատ Սրբազանը մեր կուսակցությանը չի մոտեցել և չի խնդրել իրեն միանանք․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին