Ներքին 2 տարի առաջ - 15:50 21-09-2024

Նիկոլը վիրտուալ Հայաստան է ստեղծել, անունը կնքել է իրական և դարձրել հեծանիվի իդեայի պես մի բան. Զոհրաբյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին,ՀՀ Անկախության օրվա առթիվ իր ուղերձում Փաշինյանն ասել է.

«Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»։

Այս խոսքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար` Oragir.news-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ Վերջինս ասաց, որ սա Փաշինյանի հերթական ցնդաբանություններից է, մի վիրտուալ Հայաստան է ստեղծել,որի անունը կնքել է իրական և դարձրել հեծանիվ իդեայի պես մի բան, և ասաց, որ ինքը նրա ամեն ցնդաբանություն չի ուզում մեկնաբանել։

«Երբ մենք այս ամենը դեռ հանդուրժում ենք , ես միայն մի բան կարող եմ ասել, Նիկոլը ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել այսպիսի հասարակության հետ։ Ցավոտ և դաժան բան եմ ասում, բայց սա է իրականությանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին