Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:00 07-06-2024

Նիկոլ Փաշինյանը առավոտյան հեծանիվի փոխարեն կարող է էշ քշել. հարցում

Չնայած Հայաստանում ծառացած բազմաթիվ անվտանգային խնդիրներին, արդեն մի քանի օր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն սպորտով է զբաղվում։ Նա տեսանյութեր է հրապարակում, որտեղ պատմում է, թե ինչպես է առավոտյան 06։00-ից հեծանիվ քշում, ավելին՝ հրավիրում է քաղաքացիներին իր հետ այդ ժամին հեծանիվ վարելու։

Բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Փաշինյանը նախընտրում հեծանիվ վարել առավոտյան ժամը 6-ին։
Որոշ օգտատերերի կարծիքով՝ այդ ժամին փողոցներում քաղաքացիների թիվը քիչ է, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ վարչապետը խուսափում է հանդիպել Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին։

Oragir.News-ը հարցախույզի միջոցով քաղաքացիներից պարզել է, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի՝ վաղ առավոտյան հեծանիվ քշելու պատճառը։

«Որպեսզի քեզ նմանը չպատահի, խեղդի»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց անցորդներից մեկը։

Մի կին ասաց, որ Փաշինյանը հոգսեր չունի, դրա համար էլ այդ ժամն է նախընտրում․
«Որովհետև Նիկոլ Փաշինյանը բացարձակ չունի խնդիրներ, հոգսեր, իրեն չի մտահոգում Հայաստանը, հետևաբար հեծանիվ չէ, էշ էլ կարող է քշել, իր համար էշ բերել էին Իջևանից, իրեն էշն ավելի հարմար էր, քան՝ հեծանիվը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ