Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 20-09-2024

Փաշինյանն ամոթ ունենա՝ Եռաբլուր չի գնա․ հարցում

Սեպտեմբերի 21-ին ՀՀ իշխանությունները ավանդաբար այցելում են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում անկախության պայքարում նահատակվածներին։

Հանրության շրջանում կասկած է շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանն այս տարի չի այցելելու Եռաբլուր։ Վարչապետի աշխատակազմը հանրությանը նախապես չի տեղեկացնում՝ Փաշինյանն այցելելո՞ւ է Եռաբլուր, թե՞ ոչ։ Իսկ ընդդիմախոսները կարծում են, թե Փաշինյանը չի հարգում անկախության պայքարում զոհվածների հիշատակը և չի այցելի Եռաբլուր։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ՀՀ Անկախության օրը, կգնա՞ Եռաբլուր»։

Հարցվածների մի մասը պատասխանեց, որ համոզված են, որ Փաշինյանը կգնա Եռաբլուր։

Մի կին էլ այսպես պատասխանեց․ «Ամոթ ունենա՝ չի գնա»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, ոստիկանները Փաշինյանի այցից առաջ Եռաբլուրում քաշքշելով բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած ծնողների: Նրանք փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների շիրիմներին։

Նշենք նաև, որ 2023-ի սեպտեմբերի 21-ին Փաշինյանը չի այցելել Եռաբլուր, ինչը պայմանավորել են Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ