Ներքին 2 տարի առաջ - 13:37 18-09-2024

Արգելել եմ Հայաստան հնամաշ շորեր, ավտոներ, մաշած պագրիշկեք ուղարկեն. Փաշինյան

Մենք պետք է դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ։ Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը։ Բարեկեցության մեջ մտնում են ազատությունը, արդարությունը, ժողովրդավարությունը»,- նշեց վարչապետը։

Նա կարծում է, որ քաղաքացիների երջանկությունը ևս պետք է որպես քաղաքական նպատակ ձևակերպվի. «Բայց ասում են՝ ո՞նց եք երջանկացնելու ընտանիքներին։ Երջանկացնելու մասին չի խոսքը, այլ երջանկությունը հնարավոր դարձնելու, ամեն մեկն ինքը թող որոշի՝ ինչպես է երջանիկ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա, օրինակ, արվեստագետը երջանիկ է, երբ ունի լսարան, իսկ Հայաստանում արվեստագետները մեծամասամբ երջանիկ չեն, որովհետև լսարանը շատ սահմանափակ է։

Նրա կարծիքով՝ մարդու երջանկության համար էլ կարևոր են խաղաղությունը, բարեկեցությունը, նաև հոգևոր կյանքը, որը, ըստ վարչապետի, մեզ մոտ կրկին սխալ ընկալում ունի՝ միայն կրոնական իմաստով, մինչդեռ մշակութային կյանքն էլ հոգևոր կյանքի անբաժան մասն է։

Ըստ Փաշինյանի՝ մարդը երջանիկ է, երբ կարող է գնալ թատրոն, համերգ, երբ բեմերում տեղի են ունենում իրադարձություններ, որի համար արժե ջանք գործադրել և գումար ծախսել. «Իսկ ֆորպոստում երջանկությունը նպատակ չէ, մաքառումն է նպատակ։ Ես նաև ուզում եմ, որ Հայաստանը կարեկցանքի օբյեկտ լինելու կարգավիճակից դուրս գա»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

«Ես, օրինակ, արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել: Այսինքն Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու, դրանք ամիսներով լուսաբանելու ընկալումից պետք է դուրս գալ: Ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի այդ ընկալման հետ»,-ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ