Մամուլ 2 տարի առաջ - 08:42 17-09-2024

Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, որտեղ երկիրը ներկայացնելու է սեռափոխված անձ Դիանա Ղզրոյանը: Մինչ հանրությունը կմարսեր շոկային նորությունը, «Հրապարակ»-ն ուշագրավ փաստեր է գտել տրանսգենդեր Դիանայի ինստագրամյան էջն ուսումնասիրելով։ Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ եւ թուրքական ծովային հանգստավայր Անթալիա։ Դիանա Ղզրոյանի էջը ողողված է Թուրքիայից արված տեսանյութերով ու լուսանկարներով։ Դիանան Թուրքիայում տժժում է իր ընկերուհու՝ Էլլա անունով տրանսգենդերի ու հայ հանրությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ, որի ծննդյան տարեդարձը թուրքական ակումբներից մեկում են նշել։

Հաշվի առնելով այս փաստերը՝ չի բացառվում, որ Հայաստանում տրանսգենդերները հովանավորվում են թուրքական իշխանությունների կողմից։ Լիլիթ Մարտիրոսյանը, հիշեցնենք, այն սեռափոխված անձն է, ով 2019 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրացավ ԱԺ ամբիոն ու մի սրտաճմլիկ ճառ ասաց Հայաստանում իբրեւ թե խոշտանգված 283 տրանսգենդերների մասին։ Miss Star International-ի մասնակից Դիանայի ֆեյսբուքյան գլխավոր նկարը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի նկարն է, ով Հայաստանում ճանապարհ հարթեց այս խմբի համար։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք