Ներքին 1 տարի առաջ - 19:00 16-09-2024

Աշակերտները պետք է հաղթահարեն հեծանվացավը․ դպրոցներին հեծանիվներ են բաժանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեծանվացավը հաղթահարելուն ֆոնին ՀՀ մի շարք դպրոցների հեծանիվներ են բաժանվել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանը հեծանիվներ է տրամադրել մարզի դպրոցներին, մասնավորապես Բազումի և Լեռնապատի։

Նշված գյուղերի դպրոցների տնօրենները հաստատեցին տեղեկությունը, ուրբաթ օրն են 2-ական հեծանիվ ստացել։

Տնօրեների խոսքով՝ հեծանիվները նախատեսված են բարձր դասարաններում սովորող աշակերտների համար։

Հարցին՝ կա՞ արդյոք առանձնացված ժամ հեծանիվ վարելու համար, Բազումի տնօրենը պատասխանեց, որ դպրոցը երկհերթ է աշխատում, բայցի այդ համապատասխան պայմաններ չունեն։

«Ուրբաթ օրն ենք ստացել հեծանիվները, դեռ չենք կարող ասել կարո՞ղ ենք օգտագործել, թե՞ չենք կարող, բայց հավանաբար ֆիզկուլտուրայի ժամերին»,- ասաց դպրոցի տնօրենը, ապա հավելեց, որ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում միասին մոտ 30 աշակերտ է սովորում։

Լեռնապատի դպրոցի տնօրենը հայտնեց, որ իրենց դպրոցի բարձր դասարաններում ևս մոտ 30-35 աշակերտ է սովորում․
«Մեզ 2 հեծանիվ են տվել, սպորտլանդիաներին անընդհատ պետք էր գալիս, բայց դպրոցում հեծանիվ չկար, որ սովորեին երեխաները, հիմա ֆիզկուլտուրայի դասաժամի սահմաններում կսովորեն»։

Ճշտող հարցին՝ մարզպետարանից արդյոք որևէ բան փոխանցե՞լ են, օրինակ՝ վարչապետի անունից են հեծանիվները, տնօրենն այսպես պատասխանեց․

«Ճիշտն ասած՝ մեզ ասել են, որ գնանք ու ստանանք, ոչ մի կոնկրետ բան չի նշվել, թե ում կողմից է»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Լոռու մարզպետարանի լրատվական ծառայություն, սակայն հեռախոսազանգերին որևէ մեկը չպատասխանեց։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Փաշինյանը սկսեց հեծանիվ վարել, նրան են միացել մի քանի տասնյակ թիմակիցներ։

Փաշինյանը ամեն անգամ նշում է, որ հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարել, ապա ասում՝ Կեցցե՛ հեծանիվը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի