Ուղիղ եթեր

Կանեփի ու զենքի դիմաց՝ փող․ ինչ են պատմում ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանի հարազատները

Ներքին 9 ամիս առաջ - 21:34 14-09-2024
Սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության համար ձերբակալվել է Նալբանդյան գյուղի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Մանուկ Մարգարյանի հարազատներն ու հարևանները բացառիկ տեղեկություններ հայտնեցին դեպքի օրվա և դրան նախորդող օրերի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում Մանուկ Մարգարյանի մայրը՝ Սվետա Մարգարյանը, նշեց, որ շուրջ երկու տարի ոստիկաններն իրենց տուն էին գալիս, քանի որ գիտեին, որ որդին իր հողամասում աճեցնում է քիչ քանակությամբ կանեփ։ Սակայն մոր պնդմամբ՝ ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել, չեն ոչնչացրել այդ ճյուղը՝ փոխարենը որդուց դրա դիմաց անընդհատ գումար են պահանջել։

«Մի 15 օր առաջ էկել են մեր հողամաս, իմ տղան ջուր էր անում, ես լոբի էի հավաքում։ Էկան Մանուկ ձեն տվեցին, մեր թաղայինն էր, հողամասից դուրս էկան իրենք, խոսեցին մի քանի բառ ու գնացին։ Չգիտեմ ինչ խոսեցին, բայց իմանալով գնացել են՝ էդ քոլերն ա ցույց տվել։ Իրենք ոչ մի բան չեն ասել, թողել, գնացել են։

Միշտ գալիս էին, ասում էին, ու՞ր ա քո զենքը, բեր տուր։ Տանում էին ոստիկանություն, փող էին պոկում։ Մեր աշխատանքը, մեր հողի ամբողջ եկամուտը գնաց իրենց բերանը։ Էս դեպքի հետ կապված, ինքը հաց կերավ ու գնաց հողամաս, որ ջրեր։ Մի 15 րոպե էր երևի անցել, իմ հարսը զանգեց, ասեց սենց բանա էղել։ Ես շոկի մեջ էի։ Իմ էրեխուն վախեցնում էին։

Իր դեմը կտրել են, էրկու ավտո ա էղել, ինքը վախից ա էս քայլին գնացել»,- ասաց նա։

Հորաքույրը մեղադրում է հենց ոստիկաններին՝ նշելով, որ ոստիկանները գումարի դիմաց լռել են ու չեն վերցրել զենքը՝ խախտելով օրենքը։ Նրա պնդմամբ՝ ոստիկանները նվաստացրել են իր եղբոր որդուն ու ընտանիքին այս երկու տարիների ընթացքում։

Ըստ հորաքրոջ՝ Մանուկ Մարգարյանը ոստիկաններին գումար տալու համար ստիպված է եղել վաճառել իր «Ford» մակնիշի ավտոմեքենան, որով նաև 44-օրյա պատերազմի ժամանակ օգնություն է տարել Արցախ։

«Զենք էին ուզո՞ւմ, գային օրինական ձևով վերցնեին, տանեին։ Ոչ թե՝ գալիս էին, փողը վերցնում էին, գնում էին։ Անցնում էր մի ժամանակ՝ նորից նույն կրկնությունը։ 3 ամիսը մեկ նույն կրկնությունը անում էին։ Ինքը շատ էր վախենում, ասում էր՝ նայի օդ, ինձ հետևում են, նկարում են միլիցեքը։

Ամբողջ ընթացքում, մանավանդ էս 2 տարի՝ միլիցեքին անընդհատ փող են տվել։

Ինչ արեցին։ Որ օրենքով մոտենային՝ սենց չէր ըլնի, համ ջահել տղու տունը քանդվավ, համ էլ հողերն էկավ մեր գլխին։ Մենք ինչ իմանանք՝ ինքը հետ կգա՞, թե՞ չի գա։ Ինչու՞ սենց բանի դրդեցին։

Օրենքն ա մեղավոր, մենք լավ օրենք չունենք։ Գալիս էին փողերն առնում-տանում էին, մի քանի ամիս անցնում էր, ոնց որ բերքահավաք ըլներ, մարդիկ բերքահավաք էին անում, բայց չէին մտածում՝ մարդիկ ի՞նչ ձև էին տանջվում։ Ամբողջ գումարը միլիցեքին էին տալիս, էդ կանեփ, զենքի պատճառով։

Ոստիկանները գումարը դնում էին գրպանները, գնում էին։ Անցնում էր 3 ամիս, նորից իրենց բերքահավաքն էր, հիմա աշուն էր, բերքահավաք էր, էկել էին, չկարեցան ինչ-որ պետք էր անեին»,- նշեց նա։

Եղբոր խոսքով՝ Մանուկը մասնակցել է 44-օրյա պատերազմին, զենքն էլ բերել է Արցախից, իր պնդմամբ՝ թուրքի զենք է։

Հարազատները նշում են՝ Մանուկն ինքնակամ է հանձնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
16:00 Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
15:45 Հնամաշ գազելներ, քարուքանդ ավտոկայան․ Արմավիրից Երևան գնալ-գալը գլխացավանք է դարձել
12:08 Բագրատ Սրբազանին գաղտնալսել են անցած տարվա օգոստոսից․ ձայնագրությունները մոնտաժված են
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը