Արտաքին 1 տարի առաջ - 21:29 12-09-2024

Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

Օմանի սուլթանությունը չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ մի շարք արաբական երկրների օրինակով և հանդես է գալիս պաղեստինցիների իրավունքների ապահովման օգտին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆա բին Ալի բին Իսա ալ-Հարիսին։

«Օմանի սուլթանությունը մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, և այժմ հարցն այն չէ, թե արդյոք նորմալացում կլինի, թե ոչ։ Կարևորը պաղեստինյան հարցի լուծման հասնելն է և պաղեստինցիների իրավունքների պաշտպանությունն է, ինչին պետք է ձգտեն միջազգային հանրությունը և Միացյալ Նահանգները։ Դրա ձեռքբերումը կբերի անվտանգություն և կայունություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Օմանի փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հասել իր նպատակին։ «Իսրայելն ավելի շուտ օգտվել է հարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ պաղեստինցիներին հետագա հալածանքների ենթարկելու համար՝ զրկելով նրանց սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքից, ինչպես նախատեսված է միջազգային բանաձևերում», ասել է ալ-Հարիսին:

Դիվանագետը տեղեկացրել է, որ Օմանի սուլթանությունը մշտական ​​կապի մեջ է միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների հետ, որոնք ակտիվ դիրք են գրավում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում էսկալացիան կանխելու գործում, իսկ ահա Իսրայելի հետ սուլթանությունն անմիջական կապ չունի։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում