Արտաքին 2 տարի առաջ - 14:21 22-06-2024

Իրաքը և Օմանը ողջունել են Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը

Իրաքը և Օմանը ողջունել են Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը։ Այս մասին նշվում է Իրաքի և Օմանի ԱԳՆ հայտարարություններում։

«Թեեւ նախարարությունը բարձր է գնահատում այս կարեւոր քայլը, այն ընդգծում է պաղեստինցիների սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքի վերականգնման անհրաժեշտությունը Ալ-Քուդս աշ-Շարիֆ մայրաքաղաքով։

Նախարարությունը կոչով դիմում է միջազգային հանրությանը իրավաբանական պատասխանատվություն ստանձնելու կարեւորության մասին եւ նշում միջազգային օրինականության համապատասխան բանաձեւերի կատարման անհրաժեշտությունն այնպես, որպեսզի երաշխավորվի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման եւ իր օրինական ազգային ձգտումների իրականացման իրավունքը»,- նշվել է Իրաքի ԱԳՆ հայտարարությունում։

Օմանի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ պետությունը բարձր է գնահատում «այս դրական որոշումը եւ կոչ է անում միջազգային հանրության մյուս մասին հետեւել նրա օրինակին, որպեսզի պահպանվի պաղեստինցի ժողովրդի անկախ պետություն ստեղծելու իրավունքը, որը կամրապնդեր երկու պետությունների ստեղծման բոլոր ջանքերը, ինչը թույլ կտար հասնել ամուր եւ կայուն խաղաղության տարածաշրջանում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ