Ներքին 1 տարի առաջ - 17:39 10-09-2024

«Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած տրանսպորտի սակագնային համակարգն ավագանին չընդունեց

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որն առնչվում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների շրջանակում փոխադրավարձը սահմանելուն: Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Երևանի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը, որն առնչվում է տրանսպորտի սակագնի նոր համակարգին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ելույթի ժամանակ առաջարկեց ուղևորափոխադրման համար սահմանել հետևյալ սակագները. էլեկտրոնային տարբերակով վճարման դեպքում 1 օրվա համար՝ տոմսի ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում, բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ երթևեկելու համար արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 30 օրվա ընթացքում 7 օր տրանսպորտային բոլոր միջոցներով անսահմանափակ երթևեկելու համար՝ 2000 դրամ, 30 օրվա համար 30 օր, բայց 90 օրվա ընթացքում երթևեկելու համար՝ 5500 դրամ, 180 օրվա համար 180 օր, բայց 1 տարվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու համար՝ 20 հազար դրամ, 365 օրվա անսահմանափակ ուղևորափոխադրումների համար՝ 35 հազար դրամ: Կենսաթոշակառուների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար առաջարկվում է տրանսպորտային միջոցներից օգտվելը դարձնել անվճար: Էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում առաջարկվում է տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարել 100 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 50 դրամ:

«Մատչելի տրանսպորտը՝ պատասխանատու, ճիշտ, հաշվետու կառավարման դեպքում և սոցիալական բյուջե ունենալու դեպքում, հնարավոր է»,- հայտարարեց Սուքիասյանը:

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ ներկայացված նախագծով հասկանալի չէ, թե նոր ավտոբուսներ գնելու համար ինչ միջոցներ պիտի հատկացվեն, այսինքն՝ այս սակագնային պլանով նոր ավտոբուսներ գնելու գործընթացը խնդիր կդառնա: Գալջյանը նաև նկատեց՝ նախագիծը թվային հիմնավորում չունի, նաև ճիշտ չհամարեց երթևեկության համար կանխիկով վճարման տարբերակը պահպանելը:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նկատեց՝ առաջարկվող նախագծի հեղինակը դեմ չէ էլեկտրոնային համակարգին, բայց նաև նկատեց՝ ուղևորափոխադրման նոր համակարգին անցնելու հիմնական նպատակը հենց էլեկտրոնային համակարգին անցնելն է, որը կնպաստի ստվերի կրճատմանը:

Տիգրան Ավինյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվող նախագիծը տրանսպոտային համակարգի հետ կապ չունի:

«Հանրային ձայնը» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ առաջարկը ընդդիմադիր խմբակցությունն է ներկայացրել:

Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցության առաջարկած նախագիծը չընդունվեց:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ