Ներքին 1 տարի առաջ - 11:00 11-02-2025

Քննարկվելու է «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջարկած նախագիծը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստում օրակարգի չզեկուցվող հարցերը քվեարկելուց հետո փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը զեկուցեց Երևանի տրանսպորտի ուղևարձի թանկացման մասին 2024-ի մարտի 12-ի ավագանու որոշման մեջ փոփոխություն կատարելու, արտոնությունների շրջանակը լայնացնելու հարցը։

Զեկուցողը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում են արտոնություններ Երևանից դուրս հաշվառված թոշակառուների, 4 և ավելի երեխաներ ունեցողների, հաշմանդամ երեխաների, ընտանեկան նպաստ ստացողների և այլ սոցիալական խմբերի համար, ինչպես նաև փաթեթների ժամկետների երկարացման վերաբերյալ։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ 850 հազար քաղաքացի տրանսպորտից օգտվելու է արտոնություններով։

Պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցին, թե ինչու տրանսպորտի ուղևարձը 100 դրամ սահմանելու մասին իրենց նախագիծը 17 հազար քաղաքացիների ստորագրություններով չի գալիս օրակարգ, փոխքաղաքապետը նշեց, որ այսօր քննարկվելու է «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջարկած նախագիծը։

Արձագանքելով ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Գևորգյանի հարցին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախատեսվում են արտոնություններ սահմանել աղբահանության և գույքահարկի պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան