Ներքին 3 տարի առաջ - 13:43 10-10-2023

Երևանի ավագանին հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ ընտրեց «Հանրային ձայն» խմբակցության անդամին

Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետին ընտրելուց հետո անցան օրակարգի հաջորդ հարցին՝ հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրմանն ու քվեարկությանը։

ՔՊ խմբակցությունը Մարատ Թոխյանի թեկնածությունն առաջարկեց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածության համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 35 կողմ ձայնով։

«Հանրապետություն» խմբակցությունը Հայկ Սահակյանի թեկնածությունն առաջադրեց ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 31 կողմ, 3 դեմ ձայներով։

Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հանրային ձայն» խմբակցությունն առաջադրեց Վահան Ավագյանի թեկնածությունը։ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քվեարկությունից առաջ 10 րոպե ընդմիջում վերցրեց։ «Հանրային ձայն» խմբակցությունը ընդմիջումից հետո Վահան Ավագյանի թեկնածությունը կրկին առաջադրեց քաղաքաշինության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար։ ։ Թեկնածուի օգտին կողմ քվեարկեց ավագանու 37 անդամ, դեմ՝ չկա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան