Արտաքին 2 տարի առաջ - 23:25 07-09-2024

Փիլիսոփայության դոցենտին կալանավորել են ուկրաինական երգեր տարածելու համար

Մոսկվայի Չերտանովսկի շրջանային դատարանը քննչական մեկուսարան ուղարկել է Յաբլոկո կուսակցության անդամ, Մոսկվայի Բաումանի պետական ​​տեխնիկական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, ընտրական հանձաժողովի անդամ, 63-ամյա Ալեքսանդր Նեստերենկոյին։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, տեղեկացրել է Mediazona հրատարակությունը։ Դոցենտը մեղադրվում է «բռնության սպառնալիքով ատելություն հրահրելու մեջ»։ Իրական պատճառը VKontakte սոցիալական ցանցի նրա էջում ուկրաինական երգեր տեղադրելն է։ Գրում է DW-ն։

Ինքը՝ Նեստերենկոն, սեպտեմբերի 3-ին հայտնել էր, որ իր տուն են եկել անվտանգության ուժերը: Նրա խոսքով՝ իրեն տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե հարցաքննության որից հետո Նեստերենկոն որպես վկա ազատ է արձակվել։ Երկու օր անց Նեստերենկոն կրկին բերման է ենթարկվել և տեղավորվել ժամանակավոր պահման վայր, գործով նրան մեղադրանք է առաջադրվել։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի