Ներքին 2 տարի առաջ - 16:15 07-09-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած և ոստիկան ներկայացած տղամարդիկ պահանջել և ստացել են 50 հազար դրամ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 17-ամյա Գագիկ Ե․-ն և հայտնել, որ Ձորափի փողոց 40 հասցեում գործող «Ամառե» ռեստորանի հետնամասում գտնվող այգում իրեն են մոտեցել ոստիկանության երկու ծառայողներ, ներկայացել Արսեն և Կարեն անուններով և ասել, որ հասարակական վայրում համբուրվելու համար պետք է իրենց տեղափոխեն բաժին կամ կարող են վճարել 50 հազար դրամ և չեն տեղափոխվի ու չեն հաշվառվի, նշել է, որ ոստիկանները վերցրել են գումարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված հեռախոսազանգի ընթացքում Գագիկ Ե․-ն հրաժարվել է ներկայանալ ոստիկանության Կենտրոնական բաժին և հաղորդում ներկայացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»