Ուղիղ եթեր
Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում
copy image url

Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում

Ներքին 9 ամիս առաջ - 13:21 07-09-2024
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը հունվարից թափուր է, սակայն բուհի Հոգաբարձուների խորհուրդը այս հարցին լուծում չի տալիս։

Oragir.News-ին բուհից հայտնեցին, որ Հոգաբարձուների խորհուրդը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորությամբ ժամանակ առ ժամանկ նիստեր են գումարվում, սակայն ռեկտորի ընտրության հարց օրակարգում կրկին չի լինում։

«Ռեկտորի ընտրություն դեռ չի եղել։ Այդ հարցը մեզ համար արդեն շատ դժվար է, հունվարից սկսած սպասում ենք, որ ռեկտոր ընտրվի։ Ոչինչ չեն ասում։ Համենայնդեպս, եթե ինչ-որ նիստեր էլ են անում ժամանակ առ ժամանակ, որոշակի կարևոր հարցեր քննարկում են, բայց այդ հարցը չի քննարկվել»,- ասացին բուհից։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ իրենց բուհ կարող են ընդունվել առանց ընդունելության քննության։

Oragir.News-ը ՀԱԱՀ լրատվության վարչությունից հետաքրքրվեց ընդունելության կարգի մասին։ Բուհի լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դպրոցներից ընդունվողները չեն կարող առանց քննության ընդունվել՝ դպրոցներից շարունակվում է միասնական քննություններով ընդունելությունը, իսկ արտոնյալ պայմաններից կարող են օգտվել քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները։

«Ագրարային մասնագիտությունների գծով՝ բացառությամբ ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի, մնացած 4 ֆակուլտետներ բուն ագրարարային մասնագիտություններով քոլեջ կամ արհեստագործական ուսումնարան ավարտած շրջանավարտները կարող են գալ և նստել։ Այդ որոշումը վերջերս՝ մի երկու շաբաթ առաջ ընդունվեց և այդ որոշման համաձայն մենք ունեցանք լրացուցիչ ընդունելություն, առկա ուսուցմամբ 2 մասնագիտության գծով է եղել արտոնությունը՝ անասնապահություն՝ 22 դիմորդ և ճշգրիտ գյուղատնտեսություն՝ 24»,- հայտնեցին բուհի լրատվության վարչությունից։

Հարցին՝ ո՞վ է վարում համալսարանի տիկտոկյան էջը, բուհից պատասխանեցին․ «Ուսանողներից մեկը»։

Բուհից պնդում են՝ սրանք համարվում են գերակա ոլորտ։ Այս պահին Հայաստանում 250-ից ավել անասնաբույժի, այսինքն՝ ոլորտի մասնագետների խիստ կարիք կա։ «Կա ուսանողների պակաս, և դա կա ամենուրեք։ Ագրարային համալսարանի պարագայում մի կողմից երկիրը կարիք ունի մասնագետների՝ անասնաբույժների, գինեգործների, մյուս կողմից էլ դիմորդների պակաս կա»,-ասացին բուհից։

ՀԱԱՀ-ից նշում են, կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված յուրաքանչյուր ուսանողի կտրամադրվի 70․000 դրամ կրթաթոշակ՝ անկախ նրանից վճարովի, թե անվճար են ընդունվել։

«Պայմանն այն է, որ հաջորդ կիսամյակում պետք է ապահովել բարձր առաջադիմություն․ սանդղակ կա, եթե միջին գնահատականը 80-ից ցածր է զրկվում են 70․000 դրամից, եթե 90-ից բարձր է 70․000 դրամը դառնում է 77․000 դրամ»,- նշեցին բուհի լրատվության վարչությունից։

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները
14:20 Ավտոյիս ուստին ասում եմ՝ աշխատածս փողը փոխանակ տուն տանեմ, քու հմար եմ աշխատում. վարորդ