copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:20 05-09-2024

Ավետիք Չալաբյանի գործով նիստում հարցադրումներից որևէ մեկը չգտավ ամբողջական պատասխան․ Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ վատառողջ լինելու պատճառով բաց թողեցի Ավետիք Չալաբյանի գործով, թերևս, ամենահետաքրքիր նիստերից մեկը:

Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահությամբ Ա. Նիկողոսյանի) դատարանի հարցերին էր պատասխանում մեղադրանքի կողմը:

Մեր վերաքննիչ բողոքում մատնանշած խախտումների (ապացույցների թույլատրելիություն, դրանց բավարար համակցություն, քրեական գործի հարուցման օրինականություն, գործով վկայի հեռակապով հարցաքննության չիրականացում, մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի խախտում և այլն) վերաբերյալ դատարանի հարցադրումներից որևէ մեկը չգտավ ամբողջական և հստակ պատասխան: Ամեն դեպքում, քննարկումն ինքնին բավականին հետաքրքիր է իրավունքի տեսանկյունից:

Հիշեցնեմ, որ այս հարցադրումները բարձրաձայնվել են նաև առաջին ատյանում (դատավոր Մ. Մարտիրոսյան) գործի քննության ժամանակ, սակայն դատարանը դրանց վերաբերյալ բոլոր միջնորդությունները մերժել է առանց հիմնավոր պատճառաբանությունների:

Նիստի ձայնագրությունը մեկնաբանություններում»: