Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:17 04-09-2024

Ինչպես Աշտարակի քաղաքապետն ու մարզպետը օգնեցին կալանավորել «քրեականներին». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ներկա է եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյաները վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:

Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, կրկին մնացին անպատիժ. մարդիկ, որոնք պարտավոր էին հասարակական վայրերում պատշաճ վարքագիծ դրսեւորել:

Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու այլ ՔՊ պաշտոնյաներ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կիզակետում, սակայն միշտ ջրից չոր են դուրս եկել, իսկ հիմա էլ մարզպետն է մի երգի համար ռեստորանում կռիվ հրահրել ու շարունակում է մնալ անպատիժ, ավելին՝ իրավապահներն են նրան այցելում:

Իսկ ինչո՞վ է իրավիճակը տարբերվում նախկին «լիսկաների» ժամանակներից. Արագածոտնի մարզում «լիսկաները» գլուխ են բարձրացրել ու իրավապահների տեսադաշտից դուրս են մնում մինչ օրս, փոխարենը քրեական աշխարհի ներկայացուցիչներն են առաջնահերթ ձերբակալվում:

«Ժողովուրդ» օրաթեթը այս իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ ահա Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի օգնականը վստահեցրեց, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին